Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

ԱՀԿ-ն կոչ է անում աղ քիչ օգտագործել. tert.am

ԱՀԿ-ն կոչ է անում աղ քիչ օգտագործել. tert.am

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նպատակ է դրել մինչև 2030 թվականը կրճատել աղի սպառումը 30%-ով, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի նորությունների կենտրոնին։

 

Մասնագետները գտնում են, որ աղի չափից ավելի օգտագործումն այս կամ այն կերպ նպաստում է տարեկան 2,5 միլիոն մարդկանց՝ սրտանոթային հիվանդություններից մահացությանը։

 

ԱՀԿ-ն գտնում է, որ 30%-ով կրճատելով աղի սպառումը՝ հնարավոր է փրկել միլիոնավոր մարդկանց կյանքեր։

 

ԱՀԿ-ի աշխատակից Թիմ Անդերսոնի կարծիքով՝ սրտանոթային հիվանդությունների և կաթվածների թիվը կրճատելու պատասխանատվությունն ընկած է յուրաքանչյուր պետության վրա։  Պետությունները պետք է նոր չափանիշներ սահմանեն և հետևեն, որպեսզի աղի օգտագործումը բնակչության կողմից նվազի, նշել է նա։

 

Մարդու կողմից օգտագործվող աղի 80%-ն օրգանիզմ է ներթափանցում վերամշակված սննդի միջոցով՝ հաց, պանիր, սոուսներ, ապխտած միս և պատրաստի կերակուրներ։

 

Օրվա ընթացքում մարդը միջինն օգտագործում է 10 գրամ աղ, ինչը կրկնակի ավելի է նորմայից, որը սահմանել է ԱՀԿ-ն:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. wek.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ